Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ

Ինչպե՞ս քունն առնել մեկ շաբաթ առաջ

Հնարավո՞ր է, արդյոք, մեկ շաբաթ առաջ քունն առնել: Կանադայի Կալգարի Համալսարանի գիտնականները գտնում են, որ հնարավոր է: Սա լավ նորություն է ուսանողների համար քննաշրջանի ընթացքում. անքուն գիշերից առաջ քնի լրացուցիչ ժամերն օգնում են կուտակել ուժերը և դրական են ազդում ուղեղի ֆունկցիաների վրա:


Երկար ժամանակ համարվում էր, որ անքուն գիշերից հետո կազդուրվելու միակ միջոցը բաց թողնված քունը լրացնելն է: Իսկ ի՞նչ կլինի, եթե քունն առնել ոչ թե փորձությունից հետո, այլ` առաջ:


Գիտնականները կազմել են 12 մարդուց բաղկացած խումբ, ովքեր պնդում էին, որ լավ են քնում և հետևում են իրենց օրվա ռեժիմին: Մասնակիցներին խնդրել են չքնել 38 ժամ, որից հետո վեր են լուծել այդքան տևական արթմնի վիճակի ազդեցությունն ուղեղի, հիշողության և ֆիզիկական ուժի վրա: Ապա կամավորները փորձը կրկնել են այն բանից հետո, երբ մի ամբողջ շաբաթ սովորականից 2 ժամ շուտ են պառկել քնելու:


Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների մտավոր և ֆիզիկական աշխատունակությունն ավելի բարձր էր «անքուն մարաթոնին» նախապատրաստվելուց հետո:


Եթե արդեն աշխատանքային ամիսն ամփոփելու կամ հաշվետվությունները կազմելու ժամանակն է, իսկ դեռ չգիտեք ինչպես քունն առնել, փորձեք նոր եղանակը: Սակայն բարդ է երաշխավորել, որ այն կաշխատի, քանի որ փորձարկումը հիմնված էր ոչ մեծաքանակ մասնակիցների վրա: «Քնի ռազմավարական պաշարների» մասին տեսությունը պահանջում է ավելի մեծամասշտաբ փորձարկումներ:

Սկզբնաղբյուր. likar.info
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ